Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով 2024 թվականին ընտրություններին մասնակցելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշման մասին, ասել է, որ այդ մասին պետք է մտածեն ԱՄՆ-ի ընտրողները, ոչ թե իրենք։
«Մենք այդ մասին պետք չէ մտածենք։ Այդ մասին պետք է մտածեն ԱՄՆ-ի ընտրողները։ Այդ հարցն ավելի շատ իրենց է վերաբերում եւ նրանք պետք է վերլուծեն իրավիճակը, կանխատեսումներ անեն եւ այլն», - լրագրողներին ասել է Պեսկովը։
Երեքշաբթի Բայդենը պաշտոնապես հայտարարեց, որ մտադիր է առաջադրվել 2024 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին։





























