Ապրիլի 27-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Օդերեւութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը նորից փոքր-ինչ կբարձրանա։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը եւ երեկոյան ժամերին տեղ-տեղ սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +21+23 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +13+18,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +14+16,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +18+20,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +13+18,
Լոռիում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +17+20,
Տավուշում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+24,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +12+14,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +18+22,
Արարատում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +24+26,
Արմավիրում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +23+25,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +15+17,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +23+26,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +25+30,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +19+22,
Արցախում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +24+29։





























