Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը եւ եվրոպական պաշտպանական գործակալությունը համագործակցության ամրապնդման մասին համաձայնագիր են ստորագրել: Այս մասին դիվանագետը գրել է Twitter-ի իր էջում։  

Նա նշել է, որ պաշտպանական գերատեսչությունները՝ ստորագրելով համաձայնագիրը, ուժեղացնում են անդրատլանտյան համագործակցությունն անվտանգության ոլորտում: 

«Մենք՝ եվրոպական պաշտպանական գործակալությունը, եւ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, ստորագրել ենք համագործակցության համաձայնագիր, որը կնպաստի ԵՄ-ԱՄՆ գործընկերության հետագա ամրապնդմանը եւ ԵՄ պաշտպանության ամրապնդմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։