Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը 2020 թվականի նոյեմբերի 9-ին հրադադարի մասին հայտարարության խախտում է: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:

«Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհին անցակետի տեղադրումը 2020 թվականի նոյեմբերի 9-ին հրադադարի մասին հայտարարության խախտում է։ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն պետք է ավելին անեն տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման համար»,-գրել է նա։