Ucom-ի ֆիքսված ցանցում ինտերնետ հասանելիության հետ կապված դժվարություններ կլինեն: Այս մասին հաղորդում են ընկերությունից:

«Ապրիլի 27-ին՝ ժամը 03։00-ից մինչեւ 08։00, Ucom ընկերության ֆիքսված ցանցի որոշ հատվածներում իրականացվելու են տեխնիկական վերազինման աշխատանքներ, ինչի արդյունքում նշյալ ժամերին ինտերնետ հասանելիության հետ կապված դժվարություններ կարող են ունենալ Երեւանի Կենտրոն, Արաբկիր, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա համայնքներում, ինչպես նաեւ Մասիսում, Էջմիածնում, Արմավիրում, Վանաձորում, Հրազդանում եւ Աբովյանում բնակվող  Ucom-ի բաժանորդները։ Աշխատանքներն իրականացվելու են գիշերվա ժամերին»,- նշվում է հաղորդագրության մեջ: