Իրանը Դաղստանը դիտարկում է որպես տարածաշրջան, որտեղ կարելի է ավիացիոն հաբ բացել, որը կներառի այդ թվում ինքնաթիռների եւ պահեստամասերի նորոգման ձեռնարկություն։ Ինչպես տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել են հանրապետության կառավարության մամուլի ծառայությունում Դաղստանի վարչապետ Աբդուլմուսլիմ Աբդուլմուսլիմովի եւ իրանական Private joint stock company «Pars Golden Sky» (PGSC) ավիաընկերության ներկայացուցիչների հանդիպումից հետո։
«Իրանական կողմն առաջարկել է Դաղստանում բացել ավիացիոն հաբ, որը կներառի ինքնաթիռների եւ պահեստամասերի նորոգման ձեռնարկություն եւ բեռնային հաբի ստեղծում։ Իրանը Դաղստանը դիտարկում է որպես շրջան ՌԴ-ում այդ օբյեկտի ստեղծման համար՝ նկատի ունենալով այն, որ տարածքը մոտ է»,- նշվել է հաղորդագրությունում։
Ենթադրվում է, որ նախագծի իրականացումը թույլ կտա ավելացնել ուղեւորներին հասանելի միջազգային ավիաչվերթների եւ ուղղությունների եւ բեռնափոխադրումներ կատարող չվերթների քանակը, կստեղծվեն աշխատատեղեր, կներգրավվեն նոր ներդրումներ տարածաշրջանում։
«Ընկերությունը պատրաստ է տրամադրել հավաստագրված անձնակազմ, սարքավորումներ եւ կառավարման համակարգ նորոգող-շահագործող այդ կազմակերպությունը ստեղծելու համար։ Դաղստանի Հանրապետությունն առաջարկել է աջակցության միջոցներ միջազգային ընկերության համար»,- ավելացրել են երկրի կառավարությունում։





























