ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հարավային Կորեայի պաշտոնակցի՝ Յուն Սոկ Յոլի հետ բանակցություններից հետո Վաշինգտոնում հրավիրված մամուլի ասուլիսում պատահաբար հանրությանը ցույց է տվել ծածկագիրը, որտեղ գրված էին լրագրողների՝ իրեն հասցեագրված հարցերը։

Դրան ուշադրություն է դարձրել New York Post թերթը՝ արձանագրելով այն պահը, երբ Բայդենը պատահաբար թերթել է իրեն դիմած մամուլի աշխատակցուհիներից մեկի թերթիկը՝ լրագրողի լուսանկարով, պաշտոնով եւ հարցով։

«Ինչպե՞ս եք ԴՈւՔ ներքին քաղաքականությունում ՁԵՐ առաջնահերթությունները, օրինակ՝ կիսահաղորդիչների արտադրության վերակողմնորոշումը, շաղկապում դաշինքների վրա հիմնված արտաքին քաղաքականության հետ»,- այսպիսին էր առաջին հարցը։

Անմիջապես դրա տակ Los Angeles Times-ի հնդկական ծագում ունեցող լրագրողուհու՝ Քորթնի Սուբրամանիանի լուսանկարն էր։ Ծածկագրում նաեւ երեւում է, որ նրա ազգանունը, անհարմար վիճակից խուսափելու նպատակով, պետության ղեկավարի համար գրված էր վանկերով։