Լեհաստանի գլխավոր դատախազ եւ արդարադատության նախարար Զբիգնեւ Զյոբրոն տեղեկացրել է հանրապետության տարածքում ռազմաօդային օբյեկտի բեկորների հայտնաբերման մասին։

«Գդանսկի օկրուգային դատախազության ռազմական բաժինը՝ Ազգային դատախազության վերահսկողության ներքո, սկսել է Բիդգոշչից տասը կիլոմետր հեռու՝ անտառում գտնված ռազմաօդային օբյեկտի բեկորների գործի հետաքննությունը։ Դատախազներից բացի, պատահարի վայրում աշխատում են ռազմական փորձագետները, ոստիկանությունը, ժանդարմերիան եւ ռազմական հակահետախուզության ծառայության ներկայացուցիչները»,- հինգշաբթի գրել է նա Թվիթերում։

RMF ռադիոկայանն իր հերթին տեղեկացրել է, որ խոսքը «երկինք-երկիր» դասի հրթիռի բեկորների մասին է։ Նրա տվյալներով՝ օբյեկտի վրա եղել են ռուսերեն մակագրություններ։ Առայժմ անհնար է հասկանալ, թե երբ է այն ընկել, նշել է ռադիոկայանը։