Ապրիլի 28-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Օդերեւութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են հարավ-արեւմտյան քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +21+23։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +12+16,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +3 + 6, ցերեկը՝ + 12 + 14,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +17+19,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +2 + 6, ցերեկը՝ + 12 + 17,
Լոռիում՝ գիշերը՝ +4 + 8, ցերեկը՝ + 17 + 20,
Տավուշում՝ գիշերը՝ +7 + 12, ցերեկը՝ + 20 + 24,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +3 + 7, ցերեկը՝ + 12 + 14,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +18+22,
Արարատում՝ գիշերը՝ +9 + 12, ցերեկը՝ + 22 + 25,
Արմավիրում՝ գիշերը՝ +8 + 10, ցերեկը՝ + 22 + 24,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +3 + 6, ցերեկը՝ + 14 + 16,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +23+26,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +11 + 14, ցերեկը՝ + 28 + 32,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +4 + 8, ցերեկը՝ + 20 + 24,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +11 + 15, ցերեկը՝ + 27 + 32։





























