Մոլդովայի խորհրդարանը հավանություն է տվել ընդդիմադիր «Շոր» կուսակցության առաջնորդ Իլան Շորին պատգամավորական մանդատից զրկելուն՝ համաձայն Քիշնեւի վերաքննիչ դատարանի որոշման, ըստ որի՝ քաղաքական գործիչը խարդախության գործով հեռակա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։ Այս որոշումն ընդունվել է հինգշաբթի նիստին ընթացքում, որը օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը հեռարձակել է ֆեյսբուքյան էջում։
«Հաստատվում է Իլան Շորի պատգամավորական մանդատի դադարեցումը։ «Շոր» կուսակցության խմբակցությունից պատգամավորի մանդատը թափուր է հայտարարվում, նշվում է որոշման մեջ։ Այն հավանության է արժանացել 56 պատգամավորների կողմից, ասել է խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն։
Շորին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման եւ խարդախության հոդվածներով: Նրա փաստաբաններն ասում են, որ իրենց պաշտպանյալը հետապնդվում է քաղաքական դրդապատճառներով եւ մտադիր են բողոքարկել այս որոշումը։ Շորը լքել է Մոլդովան եւ գտնվում է Իսրայելում։
Ռուսամետ «Շոր» կուսակցությունը Մոլդովայում զանգվածային բողոքի ցույցերի գլխավոր կազմակերպիչներից է։




























