Ռումինիան 321 մլն դոլարով ձեռք կբերի 18 «Բայրաքթար» անօդաչու։ Այս մասին հայտարարել է Բուխարեստում Թուրքիայի դեսպան Օզգուր Կիվանչ Ալթանը:
«Ռումինիան՝ մեր բարեկամը, սեւծովյան հարեւանը եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցը, ավելացնում է Bayraktar TB2 SİHA-ն իր սպառազինության մեջ: Այս ռազմավարական ներուժը, որի շնորհիվ բազմաթիվ մարտեր են հաղթահարվել, Ռումինիայի հետ մեր ռազմավարական գործընկերության նոր դրսեւորումն է»,-գրել է Կիվանչ Ալթանը Twitter-ում:
Ռումինիայի պաշտպանության նախարարությունը նախորդ տարվա սեպտեմբերին հայտ էր հրապարակել մոտ 300 միլիոն դոլարի «Բայրաքթար» գնելու մտադրության մասին: Գերատեսչությունը սպասում էր Ռումինիայի խորհրդարանի հավանությանը։




























