Գերմանիան  Leopard 2А4 երկու տանկ է փոխանցել Չեխիային` երկրի կողմից Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օգնության շրջանակում, հայտնում է ČTK լրատվական գործակալությունը։

2022 թվականի դեկտեմբերին այս երկրի բանակը ստացել է առաջին Leopard 2A4-ը։ Գերմանիան մինչեւ տարեվերջ նրան կփոխանցի եւս 11 նման մարտական մեքենա։ 2024 թվականին սպասվում է Գերմանիայից BPz3 զրահապատ վերանորոգման-տարհանման մեքենայի ստացում, որը, ինչպես տեղեկացրել Է գործակալությունը, նույնպես կփոխանցվի Ուկրաինային օգնության համար։

Չեխիան ամրապնդում է պաշտպանունակությունը՝ արձագանքելով Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին։ 2026 թվականին երկիրը մտադիր է, ըստ գործակալության, ձեւավորել ծանր զրահատանկային բրիգադ, որի կազմում կընդգրկվեն գերմանական տանկեր եւ շվեդական արտադրության CV90 հետեւակի թրթուրավոր մարտական մեքենաներ: