Ֆինլանդիան եւ ԱՄՆ-ն միջուկային էներգետիկայի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է Ֆինլանդիայի էկոնոմիկայի եւ զբաղվածության նախարարության մամուլի ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ երկու երկրների համագործակցությունն ուղղված կլինի համագործակցության զարգացմանը, հատկապես միջուկային էներգետիկայի տեխնոլոգիաների, միջուկային թափոնների կառավարման եւ դրանց վերջնական վերացման ոլորտներում: Ուսումնասիրվելու են նաեւ նոր միջուկային ռեակտորների կառուցման տեխնոլոգիաները։




























