Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ «Աքքույու» ատոմակայանը շահագործման հանձնելուց հետո կարելի է համարել ամենաանվտանգն աշխարհում, հաղորդում է «Известия»-ն։

«Ես կարծում եմ, որ դրանում բոլոր բաղադրիչներն այնպես են պատրաստված, որ այն կարելի է այդպիսին համարել։ Բոլոր գործընթացներն իրականացվել են միջազգային չափանիշներին եւ ԱԷՄԳ-ի անվտանգության մեթոդներին համապատասխան»,-ասել է նա՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։ 

Գրոսին նաեւ ուշադրություն է հրավիրել կայանի օրիգինալ դիզայնի վրա, որը պարունակում է գեղարվեստական տարրեր՝ միաժամանակ պահպանելով հզոր էներգետիկ ներուժը: