Հայաստանի իշխանությունները որոշել են վերադառնալ Ադրբեջանի հետ երկխոսությանը ԱՄՆ-ի ջանքերի շնորհիվ, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: Նրա խոսքով՝ Բաքուն շարունակելու է բանակցությունները Երեւանի հետ՝ բոլոր հարցերը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար:

«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում ԱՄՆ-ին։ Մենք կմասնակցենք խաղաղ գործընթացին եւ կանենք հնարավոր ամեն ինչ այն առաջ մղելու համար»,-Բայրամովի խոսքը մեջբերում է «Sputnik Ադրբեջանը»։

Ինչպես նշել է Բայրամովը, Բաքուն արդեն մի շարք քայլեր է կատարել Երեւանի հետ խաղաղության ուղղությամբ: