Ինքնաթիռատիպ անօդաչուն թռիչք է իրականացրել Մերձմոսկվայի վրայով։ Shot-ը կադրեր է հրապարակել Telegram-ի իր ալիքում։

Նշվում է, որ դրոնը նկատվել է Սերպուխովի շրջանում: Ականատեսները կատարվածի մասին հայտնել են ոստիկանությանը։

Ավելի վաղ հաղորդվել է, որ ռուսական NordStar ավիաընկերության ինքնաթիռի օդաչուն դրոն է նկատել մայրաքաղաքի Դոմոդեդովո օդանավակայանի մոտ: Բացի այդ, հետախույզ դրոնը քիչ էր մնում խափաներ ռուսական ուղեւորատար ինքնաթիռի թռիչքը Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանում։ Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայից Վլադիկավկազ ուղեւորվող ինքնաթիռի հետ։

Միեւնույն ժամանակ, այսօր հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուն Կուրսկի  ատոմակայանի մոտ: