ԱՄՆ-ն Իրանից պահանջել է ազատ արձակել նավթային լցանավը, որը զավթել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Օմանի ծոցում, տեղեկացրել է Bloomberg-ը։
ԱՄՆ ՌԾՈւ-ի կենտրոնական հրամանատարությունը Թվիթերի իր պաշտոնական էջում հրապարակել է «լցանավն անհապաղ ազատ արձակելու պահանջ», քանի որ նավի զավթումը «հակասում է միջազգայինն իրավունքին, ինչպես նաեւ խափանում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը»։
Իրանական IRNA գործակալության տեղեկացմամբ՝ Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող «անհայտ» լցանավի զավթումը կատարվել է իրանական նավի հետ բախումից հետո, որը հանգեցրել է իրանական անձնակազմի երկու անդամների մահվան։ Նավի կալանումից հետո ԻՀՊԿ-ն այն ուղարկել է իսլամական հանրապետության մերձափնյա ջրեր։





























