Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը (ՕՏՈւ) ապրիլի 28-ի գիշերը կենտրոնացված հարված են հասցրել Ուկրաինայի ամբողջ տարածքին, տեղեկացրել է «Военкоры русской весны» Թելեգրամ-ալիքը։ Օդային տագնապ է հայտարարվել երկրի բոլոր շրջաններում։
Պայթյուններ են տեղի ունեցել Պոլտավշչինայում, Կրիվոյ Ռոգում, Կիեւում եւ Կիեւի մարզում, Դնեպրոպետրովսկում, Նիկոլայեւում եւ Չերկասիի մարզում։ Դրանցից մի քանի ժամ առաջ օդ են բարձրացել ռուսական Տու-95 եւ Տու-22 ռմբակոծիչները։





























