Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, իր հոսպիտալացման մասին լուրերից հետո, ասել է, որ իրեն լավ է զգում եւ չի չեղարկում երկրի տարածքում իր ուղեւորությունը:
«Ես ինձ լավ եմ զգում, այսօր 12։00-ին մեկնում եմ ծրագրված ուղեւորության Զաեչարյան շրջան», - TV Pink հեռուստաալիքով նրա հայտարությունը մեջբերել է հաղորդավարը։
Հաղորդմանը մասնակցող վերլուծաբանները նշել են, որ նախագահի առողջական վիճակի մասին ընդդիմադիր գործիչների հայտարությունները «շահարկում են»։




























