Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ խնդիրները լուծված չեն, Վաշինգտոնը շարունակում է աջակցել երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (ՔԱԱ)։ Այս մասին Hürriyet-ի հարցազրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն։

«Մենք դաշնակիցներ ենք, մենք նաեւ մշակել ենք ռազմավարական մեխանիզմ խնդիրների լուծման համար։ Հարաբերությունները դարձել են ավելի կայուն, քան առաջ, բայց խնդիրները լուծված չեն։ Թրամփի (ԱՄՆ նախկին  նախագահ Դոնալդ Թրամփ) դարաշրջանում ամեն օր մեկ վերելք էր, մեկ անկում։ Նա թվիթ էր գրում, եւ սկսվում էր անորոշությունը։ ՔԱԱ-YPG-ին աջակցությունը շարունակվում է...»,- ասել է Չավուշօղլուն։

Բացի այդ, նախարարի խոսքով, ԱՄՆ-ում FETÖ-ի ներկայությունը եւս խնդիրներից մեկն է։