ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մուտքը Մոլդովա արգելված է, ասել է Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը մոլդովական հեռուստատեսության հարցազրույցում։

Ինչպես նշել է Ռեչանը, Մոլդովայում կա ՌԴ քաղաքացիների սեւ ցուցակ, որոնք չեն կարող երկիր մտնել, ընդ որում՝ նրա խոսքով, որոշ պաշտոնյաներ այդ մասին կիմանան միայն այն ժամանակ, երբ փորձեն մտնել Մոլդովա։

Ռեչանը խոստացել է երբեւէ հրապարակել սեւ ցուցակը։ «Ինչ-որ պահի մենք կհանրայնացնենք ցուցակը, ներկա պահին բավական է այսօր աշխատող մեխանիզմը։ Չգիտեմ՝ պե՞տք է արդյոք պետության ռեսուրսները ծախսել հանրային ցուցակ կազմելու վրա»,- ասել է նա։

 Դորին Ռեչանը նշել է, որ «նրանցից որեւէ մեկը, որը չպետք է երկիր մտներ չի մտել»։ «Մենք կփակենք բոլոր նրանց բերանները, ովքեր պատերազմ են քարոզում եւ սերմանում»,- խոստացել է Մոլդովայի վարչապետը։