Հռոմի Ֆրանցիսկոս պապն ուղեկցությամբ եռօրյա առաքելական այցով ժամանել է Բուդապեշտ։

Այցի ծրագիրը կսկսվի երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների՝ նախագահ Կատալին Նովակի եւ վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպումով, պոնտիֆիկը ելույթ կունենա նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ դիվանագետների առջեւ։

Նաօրերին Հռոմի պապը Վատիկանում հանդիպել էր Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ։

Մինչ այդ Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինը հայտարարել էր, որ Հռոմի պապը պատրաստվում է օգտվել իր Հունգարիա կատարած այցից ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքների շարունակության համար։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ չի դադարի միջնորդել Ուկրաինայում խաղաղության համար։