Չինաստանը ժամանակավորապես կփակի սահմանը Ղրղըզստանի հետ՝ Աշխատանքի օրվա տոնակատարությանը նվիրված միջոցառումների առիթով։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ղրղըզստանի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնին։
Սահմանը, մասնավորապես, կփակվի ապրիլի 29-ից մինչեւ մայիսի 1-ը։
«Չինական կողմի նախաձեռնությամբ՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ Չինաստանում «Թորուգարթ ավտոճանապարհային» եւ «Իրքեշտամ-ավտոճանապարհային» անցակետերը, որոնք գտնվում են ղրղզա-չինական պետական սահմանին, ժամանակավորապես կփակվեն 2023թ. ապրիլի 29-ից մինչեւ մայիսի 1-ը»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Ինչպես նշել են գերատեսչությունում, մարդկանց, փոխադրամիջոցների եւ բեռների համար անցակետերը կվերաբացվեն մայիսի 2-ին։




























