Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին 13 տարվա մեջ առաջին անգամ կայցելի Սիրիա: 

Ըստ Al-Watan-ի՝ Ռաիսին մայիսի սկզբին երկօրյա այց կկատարի եւ բանակցություններ կվարի Սիրիայի նախագահ Ասադի հետ։

Կողմերը կքննարկեն տնտեսական ոլորտում համագործակցության ամրապնդման հարցերը և համապատասխան փաստաթղթեր կստորագրեն։