Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, որը բարձր պաշտոն է զբաղեցնում Կորեայի Բանվորական կուսակցության կենտրոնական կոմիտեում, նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի միջեւ վերջերս կնքված գործարքը «ավելի լուրջ վտանգի» կհանգեցնի, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:
Կիմ Յո Չժոնը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային զսպման ուժերը «պետք է հասցվեն հետագա կատարելության»։
ԱՄՆ-ն համաձայնել է Հարավային Կորեայում միջուկային զենքով սուզանավեր տեղակայել եւ Սեուլին ներգրավել միջուկային պլանավորման մեջ՝ ԿԺԴՀ-ի կողմից միջուկային սպառնալիքներին դիմակայելու համար:
Փոխարենը Հարավային Կորեան համաձայնել է չմշակել սեփական միջուկային զենքը։
Համաձայնագրի մասին, որը հայտնի է որպես վաշինգտոնյան հռչակագիր, հայտարարվել է այս շաբաթ Վաշինգտոնում իր հարավկորեացի գործընկեր Յուն Սուկ Յոլի հետ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի բանակցությունների ժամանակ:
«Որքան թշնամիները տրամադրված են միջուկային զորավարժություններ անցկացնելու եւ որքան շատ միջուկային միջոցներ տեղակայեն Կորեական թերակղզու մերձակայքում, այնքան ուժեղ կդառնա ինքնապաշտպանության մեր իրավունքը»,-ասել է նա։
Նա նախազգուշացրել է, որ այդ քայլը «կհանգեցնի միայն նրան, որ Հյուսիսարեւելյան Ասիայի եւ ամբողջ աշխարհի խաղաղությունն ու անվտանգությունն ավելի լուրջ վտանգի կենթարկվեն»։




























