Ապրիլի 29-ին Կիև են ժամանել ԱՄՆ պատվիրակության անդամները, որոնք Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ պայմանագիր կստորագրեն Զարգացման միջազգային ֆինանսական կորպորացիայի (DFC) կողմից Horizon Capital-ում 25 մլն դոլարի ներդրումների մասին՝ արագ զարգացող փոքր ու միջին բիզնմեսին օգնելու համար, հաղորդում է NV.ua-ն։
«Կիևում ջերմորեն ողջունեցին ԱՄՆ Զարգացման միջազգային ֆինանսական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սքոթ Նաթանին, USAID Europe/Eurasia-ի վարչակազմի ղեկավարի օգնական Էրին ՄաքՔիին և Պետդեպարտամենտի Եվրոպայում օգնության համակարգող Մարիա Լոնգիին՝ Զարգացման միջազգային ֆինանսական կորպորացիայի (DFC) կողմից Horizon Capital-ում 25 մլն դոլարի ներդրումների մասին նախագահ Զելենսկիի հետ պայմանգիր ստորագրելու առիթով», թվիթերյան իր կայքում գրել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիտ Բրինքը։
Բրինքն ընդգծել է, որ Ամն-ն «պետք է արագ գործի, որպեսզի օգնի Ուկրաինայի տնտեսությանը ոչ թե պարզապես գոյատևելու, այլև բարգավաճելու համար»։
«Աջակցելով Ուկրաինայի պաշտպանությանը՝ մենք նաև ներդրում ենք անում ուկրաինական ապագայում»,- ավելացրել է դեսպանը։




























