Ավստրալիայի ոստիկանությունը խուզարկել է բրիտանացի նախկին օդաչուի տունը՝ որոնելով չինական հարվածային J-16 կործանիչի հետ կապված փաստաթղթեր, տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով դատարանի որոշմանը։

Նոյեմբերին իրականացված խուզարկությունը կատարվել է արեւմտյան ռազմական օդաչուների հետաքննության շրջանակում, որոնք ուսուցանում էին չինացի զինվորականներին Չինաստանի եւ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների միջեւ աճող լարվածության փուլում։

Մեծ Բրիտանիան եւ Ավստրալիան հայտարարել են չինացի օդաչուների ուսուցմամբ զբաղված նախկին ռազմական օդաչուների բռնաճնշումների մասին, իսկ Մեծ Բրիտանիան երդվել է փոխել ազգային անվտանգության մասին օրենքը, որպեսզի արգելի նրանց աշխատել միջնորդների համար, ներառյալ հարավաֆրիկյան օդաչուական դպրոցը, որը, ինչպես հավաստիացվել է, օգնում է Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակին օդաչուներ հավաքելու գործում։

Հարավային Աֆրիկայի Օդաչուական ակադեմիայի գլխավոր օպերացիոն տնօրեն Քիտ Հարթլիին որեւէ մեղադրանք չի ներկայացվել։

Նա բողոքարկել է խուզարկության օրդերի օրինականությունն Ավստրալիայի Դաշնային դատարանում՝ կասկածի ենթարկելով դրա ձեւակերպումն ու պահանջելով վերադարձնել առգրաված նյութերը։

Դատարանը մերժել է նրա միջնորդությունն ապրիլի 28-ին եւ հրապարակել իր որոշումը, որը լույս է սփռում հարավաֆրիկյան օդաչուական դպրոցի հետաքննության վրա։ Դպրոցը համագործակցում է Չինաստանի արդյունաբերության պետական ավիացիոն կորպորացիայի հետ Հարավային Աֆրիկայում չինացի օդաչուներին ուսուցանելու համար եւ վարձել է արեւմտյան մի քանի օդաչուների, որոնք զինվորական անցյալ ունեն։

Դաշնային ոստիկանությունը խուզարկություն է կատարել Հարթլիի տանը՝ այն կասկածանքով, որ նա խախտել է օրենքը՝ 2018-2022թթ. ռազմական ուսուցում իրականացնելով Չինաստանի ղեկավարությամբ կամ նրա ֆինանսական աջակցությամբ, տեղեկացրել է Դաշնային դատարանը։

Հարթլիին կասկածում են ուսուցում կազմակերպելու կամ ուսուցմանն աջակցելու մեջ, որն իրականացվել է «օդաչուական դպրոցում, Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի օդաչուների համար, եւ պահանջվել են ապացույցներ ռազմական ինքնաթիռների եւ ռազմական դոկտրինի, մարտավարության եւ ռազմավարության պլատֆորմների առումով»։

Հարթլիի փաստաբան Դենիս Միրալիսը գործակալությանը տեղեկացրել է, որ ուսումնասիրում է դատարանի որոշումը եւ իրավաբանական խորհրդի համար կդիմի մասնագետի, թե արժե արդյոք բողոքարկել այդ որոշումը։

Դատարանի որոշումից հետեւում է, որ ոստիկանությունը փնտրել է փաստաթղթեր եւ թվային գրառումներ, ներառյալ Չինաստանի բանակին, Չինաստանի բանակի կործանիչների չորս մոդելներին եւ ուսումնամարտական ինքնաթիռներին, այդ թվում եւ J-16, J-11, AVIC կործանիչներին ու ինչ-որ երկու անձանց վերաբերող էլեկտրոնային նամակներ ու գաղտնագրված տեղեկություններ։