Էքստրավերտների հոգեկան վիճակն ավելի է բարեհաջող է, քան ինտրովերտներինը: Միգուցե այն պատճառով, որ նրանք ավելի շատ սոցիալական շփումներ ունեն, դա օգնում է լավ ինքնազգացողությանը: Նման եզրահանգման են եկել ավստրալացի եւ ամերիկացի գիտնականները 1017 մարդու մասնակցությամբ հետազոտության ժամանակ, գրում է Medical Xpress-ը։
Հոգեբաններն ուսումնասիրել են բարօրության տարբեր մարկերներ՝ նեւրոտիզացման ցուցանիշներ, սեփական եւ ուրիշների կարողությունների գերագնահատում եւ այլն։ Առաջնային վերլուծության ժամանակ էքստրավերսիան բավարարվածության եւ երջանկության հիմնական ցուցիչ է եղել:
Պարզվել է նաեւ, որ հոգեբանական ինքնազգացողությունը կապված է սպորտի, մարմնի զանգվածի ցածր ինդեքսի, ծխելուց հրաժարվելու, կամավորական գործունեության եւ ընտանեկան շրջապատում ժամանցի հետ։





























