ԱՄՆ-ն Լիտվային վստահեցրել է, որ կուժեղացնի իր ռազմական ներկայությունը Բալթիկ ծովում։ Համապատասխան խոստումը Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասին տրվել է Վաշինգտոն կատարած այցի ընթացքում։ Այս մասին ասվում է Լիտվայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Անուշաուսկասը հայտարարել է, որ Վիլնյուսը հատկապես գնահատում է ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայությունը տարածաշրջանում, ԱՄՆ ծովային հետեւակայինների մասնակցությամբ մանեւրները։

«ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար Կառլոս դել Տորոն հավաստիացրել է, որ նման ներկայությունը կուժեղանա»,-ասել է լիտվացի նախարարը:

Անուշաուսկասը նաեւ հայտարարել է, որ Լիտվան ցանկանում է լավագույն պայմանները ստեղծել դաշնակիցների մասնակցությամբ զորավարժությունների անցկացման համար, ուստի զարգացնում է իր ռազմական ենթակառուցվածքը: