Չինացի հնէաբանները Քասլ Բենքում գտել են «ծովային գաճաճ աշխարհի» լավ պահպանված հետքեր, որոնք գոյություն են ունեցել 462 միլիոն տարի առաջ: Գիտնականներին հաջողվել է հայտնաբերել ավելի քան 150 տեսակների մնացորդներ, որոնցից շատերն ընդամենը 1-3 միլիմետր երկարություն ունեն, գրում է Phys.org-ը։  

Ուելսում Քասլ Բենքի նստվածքները ուշագրավ են նրանով, որ դրանցում պահպանվել են ոչ միայն կմախքներ, այլեւ նախապատմական կենդանիների փափուկ հյուսվածքներ: Վերջերս հայտնաբերվածների թվում կան խեցգետնակերպեր, տասնյակ որդերի, սպունգերի եւ ծովաստղերի տեսակներ։