Միջերկրածովյան անտառները կարող են անհետանալ եւ վերածվել տափաստանների եւ անապատների՝ կլիմայական ճգնաժամի հետեւանքով առաջացած երաշտների պատճառով: Այս տարածաշրջանը խոցելի է, եւ նրա էկոհամակարգերը կտրուկ արձագանքում են խոնավության հավասարակշռության փոփոխություններին: Որքան շատ ջերմոցային գազեր լինեն մթնոլորտում, այնքան քիչ կլինի անտառի պահպանման հավանականությունը, գրում է Phys.org-ը։

Նման եզրակացության են եկել գերմանացի գիտնականները։ Նրանք հետեւել են կլիմայի եւ բուսականության փոփոխություններին Միջերկրական ծովում վերջին կես միլիոն տարվա ընթացքում: Պարզվել է, որ անտառների տարածքը լրջորեն նվազել է երաշտների ժամանակ, եւ ծովի ավազանը նման է եղել անապատի։

«Նախկինում տեղումների քանակի 40-45 տոկոս նվազումը բավական էր բնական պայմաններում անտառային բիոմներից տափաստանային հանկարծակի անցում առաջացնելու համար։ Դա նշանակում է, որ նույնը կարող է տեղի ունենալ Միջերկրական ծովի անտառների հետ մոտ ապագայում, եթե ոչինչ չձեռնարկվի դրանց պաշտպանության համար»,-ասել է հետազոտության առաջատար հեղինակ Անդրեաս Կուտսոդենդրիսը։ 

Այս դեպքում տարածաշրջանում տեղումների քանակը հիմնականում կախված է մթնոլորտում CO₂-ի եւ այլ ջերմոցային գազերի ծավալից: Եթե արտանետումները չկրճատվեն, Միջերկրական ծովի անապատացման գործընթացը կարագանա։