Մենք Չեխիայի վարչապետի հետ խոսել ենք Հայաստանից Չեխիայի շուկա արտահանմն ակտիվացման վերաբերյալ. Շնորհակալ եմ վարչապետ Ֆիալային այդ հարցում աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, Պրահայում Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք Հայաստանում եւս այդ հարցերը քննարկում ենք ԵՄ շուկա մուտք գործելու հետ կապված կամ եւ տնտեսական, եւ քաղաքական խնդիրներ, բայց այս ուղերձը հղելով հիմնականում մեր տնտեսությանը, ես կարծում եմ, որ կարեւոր է, որ մենք մեր արտադրության որակի ստանդարտները շարունկաբար բարձրացնելու ուղղությամբ աշխատել: Այսօր էլ կան արտադրանքներ, որ իրենց ստանդարտներով կարող եմ մրցունակ լինել Չեխիայի շուկայում»,-ասաց նա:
Իր հերթին Չեխիայի վարչապետն ասաց. «Մենք ուրախ ենք, որ երկու երկրների միջեւ առեւտրի ծավալն ավելանում է, 2022-ին 107 տոկոսով ավելացել է: Դա կտրուկ ավելացում է արտաքին առեւտրի:
Մենք խոսեցինք, թե ինչ ապրանքներ կարող են հետաքրքիր լինել արտահանվելու համար Չեխիայի շուկա: Մենք կազմել ենք այդ ապրանքների համապատասխան ցուցակը»:





























