ԱՄՆ-ն որեւէ կապ չունի Կրեմլի վրա անօդաչուներով հարձակման հետ եւ կոչ չի անում Ուկրաինային այդ կերպ գործել իր սահմաններից դուրս։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:  

«Առավոտյան ես տեսա Դմիտրի Պեսկովի մեկնաբանությունները․․․Նա հայտարարում է, որ մենք կապ ունենք դրա հետ։ Ես կարող եմ հավաստիացնել, որ ԱՄՆ-ն որեւէ կերպ ներգրավված չի եղել այդ միջադեպին։ Ինչ էլ որ լինի, մենք դրա հետ կապ չունենք»,-ասել է Քիրբին MSNBC հեռուստաալիքի եթերում։   

Նա նշել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային չի թելադրում պայմաններ, որոնցով նա պետք է «պաշտպանի իրեն», բայց միեւնույն ժամանակ կոչ չի անում Կիեւին հարվածներ հասցնել այլ երկրների տարածքներում:

Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ում դեռեւս ամբողջական պատկերացում չունեն Մոսկվայում տեղի ունեցած միջադեպի մասին: