Դանիայի կառավարությունը մտադիր է լրացուցիչ 5,6 մլրդ դոլար հատկացնել ռազմական օբյեկտների արդիականացման եւ առաջիկա 10 տարում բանակի թվաքանակի ավելացման համար, հաղորդում է Associated Press-ը:
Դանիայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Թրոելս Լունդ Պոուլսենի խոսքով՝ «շատ լուրջ իրավիճակ է ստեղծվել» այն պատճառով, որ նախորդ կառավարություններն ու ռազմական հրամանատարությունն առաջնահերթություն չեն համարել պաշտպանական ոլորտի ֆինանսավորումը:
Ակնկալվում է, որ լրացուցիչ միջոցները, ի թիվս այլնի, կուղղվեն նախարարությանը պատկանող մի շարք խարխուլ եւ կիսավեր ռազմական օբյեկտների վերանորոգմանը, ինչպես նաեւ հնացած համակարգչային համակարգերի թարմացմանը:
Գործակալությունը նշում է, որ Դանիայի կոալիցիոն կառավարությունը մտադիր է մինչեւ 2030 թվականը հասնել պաշտպանական ծախսերի 2 տոկոսի նպատակին:





























