Բրիտանիայի բանտում գտնվող WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, նամակ է գրել Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին՝ խնդրելով այցելել իրեն, ուրբաթ Twitter-ում հաստատել է նրա կինը՝ Ստելլա Ասանժը։

«Ես կարող եմ դա հաստատել»,- Twitter-ում գրել է Ստելլա Ասանժը՝ ի պատասխան այն տեղեկությունների, որ ամուսինը նամակ է գրել Չարլզ III-ին՝ խնդրելով այցելել իրեն բանտում:

Ավելի վաղ Evening Standard թերթը հայտնել էր, որ WikiLeaks-ի հիմնադիրը, ով գտնվում է բանտում, նամակ է գրել Մեծ Բրիտանիայի թագավորին՝ խնդրելով այցելել իրեն։

Ինչպես նշում է թերթը, նամակում Ասանժը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ բանտում գտնվողների թիվը, որտեղ իրեն պահում են, կազմում է 687 մարդ, ինչը միայն «հաստատում է Միացյալ Թագավորության՝ որպես արեւմտյան Եվրոպայում ամենամեծ թվով բանտարկյալներ ունեցող երկրի համբավը»։