Սուդանի բանակը եւ արագ արձագանքման ուժերը (հատուկ նշանակության ուժեր) ուրբաթ պայմանավորվել են երեք օր պահպանել հրադադարի ռեժիմը։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։

Նրա տեղեկությունների համաձայն՝ Սուդանում հակամարտող կողմերը «համաձայնել են նոր հրադադարի շուրջ՝ 72 ժամ ժամկետով»։ Սուդանի զինված ուժերի ներկայացուցչի խոսքով, «իրավիճակը ներկայումս կայուն է ողջ երկրում, բացառությամբ մայրաքաղաք Խարտումի որոշ շրջանների»: