ԱՄՆ-ում կինը տուն է գնել եւ պատի մեջ հսկայական օձեր է հայտնաբերել, գրում է LADBible-ը:

Ինչպես պատմել է Էմբեր Հոլը, նա ստացել է նոր տան բանալիները եւ սկսել այնտեղ իրեր տեղափոխել, երբ իր շունը սկսել է իրեն տարօրինակ պահել։

«Ես մոտեցա՝ տեսնելու, թե ինչին է նա նայում։ Ինձ թվում էր, թե այնտեղ կարող է սարդ կամ ինչ-որ բան լինել: Պատի մեջ երկու փոքրիկ անցք կար, եւ ես դրանց միջով տեսա, թե ինչպես են օձերը սողում պատի վրայով»,-հիշում է ամերիկուհին։

Էմբերը տանը գտել է 10 օձ, բայց կարծում է, որ դրանք կարող են ավելի շատ լինել, քանի որ նա տարօրինակ ձայներ է լսել այլ սենյակների միջնապատերում:

Տունը վաճառած ընկերությունից հայտնել են, որ իրենք տեղյակ չեն եղել, որ այնտեղ օձեր կան եւ չգիտեն, թե ինչպես են դրանք հայտնվել տանը։