Սուդանում ավելի քան 550 մարդ է զոհվել բանակի եւ արագ արձագանքման ուժերի (հատուկջոկատայինների) միջեւ զինված բախումների սկսվելուց ի վեր: Նման տվյալներ է ներկայացրել երկրի առողջապահության նախարարությունը։
«Հակամարտող կողմերի բախումների հետեւանքով երկրում զոհվել է 551 մարդ, ավելի քան 5 հազար մարդ վիրավորվել է»,-ասվում է ԱՆ հայտարարության մեջ, որը մեջբերել Է Al Arabiya հեռուստաալիքը: Նշվում է, որ տվյալ դեպքում խոսքը միայն Սուդանի բուժհաստատություններում պաշտոնապես գրանցված մահվան դեպքերի մասին է։





























