Ֆրանսիայի մայրաքաղաքում օդի բարձր ջերմաստիճանից մահանալու հավանականությունն ավելի մեծ է, քան Եվրոպայի 854 այլ քաղաքներում։
Փարիզի բնակիչները շոգից մահացության ամենաբարձր վտանգի տակ են՝ համեմատած եվրոպական այլ քաղաքների բնակիչների, ասվում է Lancet Planet Health-ում հրապարակված նոր հետազոտության մեջ:
Հետազոտության մեջ ընդգրկված Եվրոպայի 854 քաղաքներից Ֆրանսիայի մայրաքաղաքն ունի շոգի հետ կապված ամենաբարձր «մահացության մակարդակը»՝ բոլոր տարիքային խմբերում։
Հետազոտությունը գնահատել է ամբողջ Եվրոպայում մահացությունը, որն առաջացել է «անոմալ ջերմաստիճանային պայմաններից»՝ 2000 թվականի հունվարից մինչև 2019 թվականի դեկտեմբեր:
85 և ավելի տարեկան տարեցների համար ջերմաստիճանի բարձրացման պատճառով մահանալու հավանականությունը Փարիզում 1,6 անգամ ավելի բարձր էր, քան այլուր: Ֆրանսիայի մայրաքաղաքին հաջորդում են Ամստերդամն ու Զագրեբը։




























