Հարավաֆրիկյան Հանրապետությունում կենսաբանության ֆակուլտետի ուսանողը գնացել է անտառ եւ պատահաբար սնկերի նոր տեսակ հայտնաբերել։ Այն անվանել են Hericium ophelieae՝ ի պատիվ Օֆելյայի մասին ֆրանսիական բանաստեղծության, որտեղ կան «սպիտակ ուրվական», «հիասքանչ՝ ինչպես ձյունը» եւ «երկար քող» արտահայտությունները։ Գիտնականների կարծիքով՝ այս բառակապակցությունները կատարյալ կերպով են բնորոշում սնկի արտաքին տեսքը։

Սպիտակ ուրվականն աճում է ծառերի վրա եւ, ավելի շուտ, մասնակցում է փայտի քայքայման գործընթացներին։ Այս տեսակի սնկերը հաճախ օգտագործում են արեւելյան ավանդական բժշկությունում։

Սնկի պատկանելությունը նոր տեսակին հաստատել է ԴՆԹ-ի սեքվենավորումը։ Այն իրականացրել են  Քեյփթաունի Սթելենբորս համալսարանի սնկաբանները։