Հաճելի է լսել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քառօրյա կառուցողական փոխգործակցությունից հետո Վաշինգտոնում ձեռք է բերվել շոշափելի առաջընթաց խաղաղության համաձայնագրի հասնելու գործում։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի Հյուսիսային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով խորհրդական Խավիեր Կոլոմինան։

«Բանակցությունները եւ երկխոսությունը միակ ճանապարհն են։ ՆԱՏՕ-ն կողմ է մեր երկու գործընկերների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը»,- նշել է նա։