Ի մի հավաքելով հնագույն գանգի կտորները, գիտնականները վերականգնել են 330 մլն տարիք ունեցող կոկորդիլոսակերպ «շերեփուկի» հիշվող մռութը, բացահայտելով ոչ միայն, թե ինչ տեսք է ունեցել այն, այլև, թե, ինչպես է  ապրել, գրում է Live Science-ը։

Գիտնականները տեղյակ էին  Crassigyrinus scoticus մեռած տեսակի մասին արդեն տասը տարի։ Բայց քանի որ նախնադարյան գիշատիչ կենդանու բոլոր հայտնի քարացուկները խիստ մանրացած էին, դժվար էր նրա մասին ավելին իմանալ։ Այժմ համակարգչային տոմոգրաֆիայի և 3D վիզուալիզացիայի ոլորտներում եղած ձեռքբերումները հնարավորություն տվեցին ուսումնասիրողներին առաջին անգամ թվային տեսքով ի մի հավաքել կտորները՝ ավելի շատ մանրամասներ պարզելով հինավուրց կենդանու մասին։

Նախորդ ուսումնասիրողները պարզել էին, որ  Crassigyrinus scoticus-ը եղել է չորքոտանի և համարվել ջրից ցամաք անցած առաջին կենդանիներից մեկը։ Չորքոտանիները Երկրի վրա հայտնվել են մոտ 400 մլն տարի առաջ։

Սակայն, ի տարբերություն իր ցեղակիցների, նախկին ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ  Crassigyrinus scoticus-ը ջրային կենդանի է եղել։ Դրա պատճառն այն է, որ կամ նրա նախնիները ցամաքից ջուրն են վերադարձել, կամ էլ ընդհանրապես ցամաք չեն հասել։ Դրա փոխարեն այն ապրում էր ճահիճներում, որոնք միլիոնավոր տարիների ընթացքում վերածվել են ածխի պահեստների՝ ներկայիս Շոտլանդիայի տարածքում և Հյուսիսային Ամերիկայի որոշ շրջաններում։

Նոր ուսումնասիրությունը, որ կատարել են Լոնդոնի Համալսարանական քոլեջի գիտնականները, մատնանշում է, որ կենդանին հսկայական ատամներ և ուժեղ ծնոտներ է ունեցել։ Թեև նրա անվանումը նշանակում է «գեր շերեփուկ», սակայն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ  Crassigyrinus scoticus-ը համեմատաբար տափակ մարմին է ունեցել և շատ կարճ վերջույթներ՝ կոկորդիլոսի կամ ալիգատորի նման։

Միաժամանակ հնադարյան կենդանու մարմնի երկարությունը հասել է երեք մետրի։