Իտալիայի զբոսաշրջության նախարարությունը կարծում է, որ ճանապարհորդներին գրավելու ճիշտ միջոց ունի։ Նախարարությունը Վերածննդի դարաշրջանի ականավոր վարպետ Սանդրո Բոտիչելիի վրձնով ստեղծված 15-րդ դարի արվեստի իկոնա Վեներան վերածել է 21-րդ դարի «վիրտուալ ինֆլուենսերի», հաղորդում է The Associated Press-ը:

Սիրո աստվածուհի Վեներայի թվային տարբերակը կարելի է տեսնել գովազդներում, որտեղ պիցցա է ուտում եւ սելֆի անում Instagram-ի իր էջի համար: Ի տարբերություն բնօրինակի՝ այս Վեներան ամբողջովին հագնված է: Ընդ որում, «ինֆլյուենսերը» պնդում է, որ նա 30 տարեկան է կամ մի փոքր ավելի։

Սակայն նոր գովազդային արշավը քննադատության է արժանացել։ Այն անվանել են «նոր Բարբի», որը ոչնչացնում է Իտալիայի մշակութային ժառանգությունը:

ENIT ազգային տուրիստական գործակալության գլխավոր տնօրեն Իվանա Ելինիչի խոսքով՝ ENIT-ի եւ Armando Testa գովազդային խմբի կողմից պատրաստված տարեկան արշավն արժեցել է 9 միլիոն եվրո։