Air India-ի ինքնաթիռում գտնվող կնոջը կարիճ է խայթել Նագպուր քաղաքից Մումբայ թռիչքի ժամանակ, հաղորդում է UPI-ն՝ վկայակոչելով ավիաընկերության հայտարարությունը:
Ավիաընկերությունը հայտարարել է, որ ավելի վաղ բախվել է թռիչքների ժամանակ առնետների կամ թռչունների հայտնվելու դեպքերի։
Կինը հոսպիտալացվել է, սակայն ավելի ուշ նրան դուրս են գրել հիվանդանոցից:
Ինքնաթիռի խուզարկումից հետո ի վերջո հայտնաբերվել է կարիճը։ Դրանից հետո Airbus A-319-100-ն ամբողջությամբ ախտահանվել է։





























