Կիրակի օրը Տեխասի Բրաունսվիլ քաղաքում ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտններին, ինչի հետեւանքով 7 մարդ է զոհվել, հայտնում են տեղական հեռուստաալիքները։

Կասկածյալը ձերբակալվել է։

Զոհերի թվում ներգաղթյալներ են եղել։

Մեքսիկայի հետ սահմանին գտնվող Բրաունսվիլ քաղաքն այն վայրերից մեկն է, որտեղ միգրանտների ներհոսք է սպասվում, երբ հինգշաբթի լրանում է COVID-19 համավարակով պայմանավորված սահմանափակումների ժամկետը: