Ճապոնիայում ավելի քան 50 աշակերտի տարհանել են ուսումնական հաստատության շենքից այն բանից հետո, երբ դպրոցում գազ հիշեցնող հոտ են զգացել: Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել Յոյում։
Գործակալության տվյալներո՝ 49 երեխա բողոքել է վատ ինքնազգացողությունից, նրանցից առնվազն 8-ը տեղափոխվել է հիվանդանոց։ Բոլոր դպրոցականները գիտակից են թունավորման աննշան ախտանիշներով։
Նշվում է, որ տուժածների թիվը հասել է 51-ի:
Նախնական վարկածի համաձայն ՝ աշակերտների թունավորման պատճառ կարող էր լինել ուսումնական հաստատությունում գազի արտահոսքը։





























