Իսպանիայում մարդատար ավտոմեքենան երաժշտական փառատոնի ժամանակ մխրճվել է մարդկանցով լի վրանի մեջ, հայտնում է Vanguardia պարբերականը:

«Մեքենան ներխուժել է փառատոնի տարածք եւ բախվել վրաններից մեկին երաժշտական ելույթի ժամանակ։ Տուժածների թվում երեխա է եղել»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ մեքենայի վրաերթի հետեւանքով տուժել է 12 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, որը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել այն պատճառով, որ ավտոմեքենայի վարորդը կորցրել է կառավարումը։