Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-21 ինքնաթիռը կործանվել է ուսումնական թռիչքի ժամանակ, հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին:

Միջադեպը տեղի է ունեցել Ռաջասթան նահանգի Սուրաթգարխ քաղաքի մոտակայքում։

Կործանիչն ընկել է գյուղի տան վրա, աղետի հետեւանքով զոհվել է առնվազն երեք մարդ:

Օդաչուն կատապուլտացվել է՝ ստանալով թեթեւ վնասվածքներ։ Կատարվում է ստուգում վթարի պատճառները պարզելու համար, ասվում է հաղորդագրության մեջ: