Ֆիննական Էսպոո քաղաքում ժամանակավոր հետիոտն կամրջի փլուզման հետեւանքով տուժել է 27 մարդ, մեծ մասը՝ երեխաներ, տեղեկացրել է շրջանի փրկարար ծառայությունը։

«Տապիոլայում (Էսպոո) դժբախտ պատահար է տեղի ունեցել՝ փլուզվել է ժամանակավոր հետիոտն կամուրջը։ Տուժածների ընդհանուր թիվը 27 է»,- նշվել է փրկարարների հաղորդագրությունում։

Ֆիննական ԶԼՄ-ների տվյալներով՝ տուժածներից շատերն այդ շրջանի հանրակրթական դպրոցի աշակերտներ են։ Նրանց տեղափոխել են չորս հիվանդանոցներ։