Մայիսի 11-ին, ժամը 18։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տրոլեյբուսից ծուխ է նկատվում։
NEWS.am-ը ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից տեղեկանում է՝ պարզվել է, որ թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը եւ բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։





























